Հա

Մարզական

Կիրակի, 22 Յուլիսի 2018 09:40

Լեովն ամփոփել է Գերմանիայի մասնակցութիւնը Մոնդիալ-2018-ին

Ձախողման պատճառը վերաբերմունքն էր խաղի նկատմամբ, պէտք է վերադարձնել ուրախութեան եւ կրքի զգացումը, որ կար մեր թիմի խաղում, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Եօահիմ Լեովը՝ ամփոփելով Բունդեսթիմի մասնակցութիւնը Ռուսաստանում անցկացւած աշխարհի առաջնութիւնում: Գերմանիան պատմութեան մէջ առաջին անգամ չկարողացաւ յաղթահարել խմբային փուլի արգելքը:

«alikonline.ir» - Ձախողման պատճառը վերաբերմունքն էր խաղի նկատմամբ, պէտք է վերադարձնել ուրախութեան եւ կրքի զգացումը, որ կար մեր թիմի խաղում, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Եօահիմ Լեովը՝ ամփոփելով Բունդեսթիմի մասնակցութիւնը Ռուսաստանում անցկացւած աշխարհի առաջնութիւնում: Գերմանիան պատմութեան մէջ առաջին անգամ չկարողացաւ յաղթահարել խմբային փուլի արգելքը: Այս մասին գրում է «news.am»-ը:

«Գերմանիայի ֆուտբոլային միութեան ղեկավարութեան հետ քննարկումը կառուցողական էր եւ օգտակար: Մեր մասնակցութիւնը վերլուծել ենք մանրամասն, լուրջ եւ ինքնաքննադատութեամբ: Եզրակացութիւնը վճռորոշ նշանակութիւն կունենայ ապագայի համար: Ղեկավարութիւնը շարունակում է աջակցել մեզ:

Հիասթափութիւնը մեծ էր, բայց պէտք է հանգիստ լինել եւ իրավիճակին նայել կողքից: Նոյնը վերաբերում է խաղացողներին: Նրանք հիմա զբաղւած են ակումբներում: Կը շարունակեմ զրուցել նրանց հետ փոխադարձ յարգանքի հիման վրայ: Նոր միջազգային օրացոյցի մեկնարկից առաջ կը մտածենք մեր քայլերը»,- Լեովի խօսքը մէջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միութեան կայքը:

Լեովը Գերմանիայի հաւաքականը ղեկավարում է 2006 թւականից։ 2014-ին թիմը դարձաւ աշխարհի չեմպիոն։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ