Հա

Մարզական

22/07/2018 - 09:50

Դեշամ. «Տրեզեգէն ու Անրին 1998-ին չունէին այն դերը, որն այսօր ունի Մբապէն Ֆրանսիայի հաւաքականում»

Ֆրանսիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ, 1998 թ. աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի աւագ Դիդիէ Դեշամը վստահ է, որ թիմի 19-ամեայ յարձակւող Կիլիան Մբապէն գերազանցում է Դաւիդ Տրեզեգէին եւ Թիերի Անրիին նրանց 19 տարեկանում:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ, 1998 թ. աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի աւագ Դիդիէ Դեշամը վստահ է, որ թիմի 19-ամեայ յարձակւող Կիլիան Մբապէն գերազանցում է Դաւիդ Տրեզեգէին եւ Թիերի Անրիին նրանց 19 տարեկանում: Երկու յարձակւողներն էլ 1998 թ. աշխարհի չեմպիոններ են: Գրում է «news.am»-ը:

«Տրեզեգէն ու Անրին 1998-ին Մբապէի տարիքին էին, բայց նրանք չունէին այդքան կարեւոր դերակատարութիւն հաւաքականում: Մբապէն արդէն կայացած ֆուտբոլիստ է: Նա խելացի է, լսում է մարզիչների հրահանգները, նա կատարում է իմ ասածները, եթէ նոյնիսկ շտկելիքը ընդամենը 5 տոկոսն է»,- Դեշամի խօսքը մէջբերում է «Le Parisien»-ը:

Յիշեցնենք, որ Մբապէն ճանաչւեց աշխարհի առաջնութեան լաւագոյն երիտասարդ խաղացող:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։