Հա

Մարզական

24/07/2018 - 08:30

Յայտնի են իրանական ֆուտբոլի 2017-18 մրցաշրջանի լաւագոյնները

Ֆուտբոլի Բարձրագոյն լիգայի 2018-19 մրցաշրջանի մեկնարկի նախօրէին յայտնի դարձան իրանական ֆուտբոլի 2017-18 մրցաշրջանի լաւագոյնների անունները:

«alikonline.ir»- Ֆուտբոլի Բարձրագոյն լիգայի 2018-19 մրցաշրջանի մեկնարկի նախօրէին յայտնի դարձան իրանական ֆուտբոլի 2017-18 մրցաշրջանի լաւագոյնների անունները:

Երէկ՝ յուլիսի 23-ին  «Միլադ» աշտարակի համագումարների դահլիճում տեղի ունեցաւ իրանական ֆուտբոլի 2017-18 մրցաշջանի լաւագոյնների մրցնակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը:

Ինչպէսեւ կարելի էր կանխատեսել, մրցանակները հիմնականում բաժին հասան գործող չեպիոնի՝ «Փերսփոլիս»-ի ներկայացուցիչներին:

Լաւագոյն ֆուտբոլիստ՝ Վահիդ Ամիրի («Փերսփոլիս»)

Լաւագոյն ակումբ՝ «Փերսփոլիս»

Լաւագոյն մարզիչ՝ Բրանկօ Իւանկուիչ («Փերսփոլիս»)

Լաւագոյն ռմբարկու՝ Ալի Ալիփուր («Փերսփոլիս»)

Լաւագոյն դարպասապահ՝ Ալիռեզա Բէյրանւանդ («Փերսփոլիս»)

Լաւագոյն պաշտպան՝ Սէյէդ Ջալալ Հոսէյնի («Փերսփոլիս»)

Լաւագոյն կիսապաշտպան՝ Օմիդ Էբրահիմի («Էսթեղլալ»)

Լաւագոյն փոխանցումները կատարծ ֆուտբոլիստ՝ Սերւէր Չափարով («Էսթեղլալ»)

Մրցաշրջանի յայտնութիւն՝ Ալի Ղոլիզադէ («Սայփա»)

Ազնիւ խաղի դափնեկիր՝ Մեհդի Շիրի («Փէյքան»)

Մրցավարական լաւագոյն բրիգադ՝ Մոնդիալ-2018-ը սպասարկած Իրանի մրցավարական բրիգադ (Ալիռեզա Ֆաղանի, Ռեզա Սոխանդան, Մոհամմադ Ռեզա Մանսուրի)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։