Հա

Մարզական

24/07/2018 - 09:20

«Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրութեամբ թոփ-5 ֆուտբոլիստները

2018-19 թթ. մրցաշրջանն անցումային կը լինի «Արսենալ»-ի համար: 22 տարի անց լոնդոնեան թիմը նոր գլխաւոր մարզիչ ունի՝ ի դէմս Ունաի Էմերիի: Խաղաոճի փոփոխութեանը զուգահեռ, «Արսենալ»-ում կը փոխւեն ֆուտբոլիստների կարգավիճակները: Ակումբի համար ֆուտբոլիստի արժէքն ուղիղ համեմատական է նրան տրւող աշխատավարձի չափին. որքան կարեւոր է ֆուտբոլիստը, այնքան թանկ է «տարիֆը»:

«alikonline.ir» - 2018-19 թթ. մրցաշրջանն անցումային կը լինի «Արսենալ»-ի համար: 22 տարի անց լոնդոնեան թիմը նոր գլխաւոր մարզիչ ունի՝ ի դէմս Ունաի Էմերիի: Խաղաոճի փոփոխութեանը զուգահեռ, «Արսենալ»-ում կը փոխւեն ֆուտբոլիստների կարգավիճակները: Ակումբի համար ֆուտբոլիստի արժէքն ուղիղ համեմատական է նրան տրւող աշխատավարձի չափին. որքան կարեւոր է ֆուտբոլիստը, այնքան թանկ է «տարիֆը»: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

«Sportskeeda»-ն ներկայացրել է 2018 թւականի տւեալներով «Արսենալ»-ի թոփ-5 ամենաբարձր վարձատրութեամբ ֆուտբոլիստներին: Տեսնենք՝ առաջիկայ մրցաշրջանում կը պահպանւի՞ նման հերթականութիւնը:

 

5. Արոն Ռեմսի - շաբաթական 110.000 ֆունտ սթերլինգ

Ջեկ Վիլշերի եւ Թէօ Վոլքոտի տեղափոխութիւնից յետոյ Ռեմսին թիմի միակ փորձառու բրիտանացի ֆուտբոլիստն է: 2017-18 թթ. մրցաշրջանում նա 11 գոլ է խփել եւ 12 գոլային փոխանցում կատարել: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկէտը լրանալու է 12 ամսից: Կարծես, Էմերին Ռեմսիի հետ կապւած ծրագրեր ունի, քանի որ կողմերը սկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցութիւնները:

 

4. Սեադ Կոլաշինաց - շաբաթական 119.500 ֆունտ սթերլինգ

Կոլաշինացը Վենգէրին տպաւորեց «Շալկէ»-ում ունեցած ելոյթներով եւ անցեալ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխւեց «Արսենալ»: Սկզբնական շրջանում Կոլաշինացը լաւ հանդէս եկաւ, սակայն պարբերական վնասւածքների պատճառով աստիճանաբար զիջեց տեղը Նաչօ Մոնրէալին: Սեադն Էմերիի խաղաոճին համապատասխանող ֆուտբոլիստ է, այնպէս որ՝ բացառւած չէ, որ նոր մրցաշրջանում նրան տեսնենք որպէս հիմնական կազմի խաղացող:

 

3. Հենրիխ Մխիթարեան - շաբաթական 180.000 ֆունտ սթերլինգ

Եւս մէկ ֆուտբոիլստ, ով կարող է փայլուն հանդէս գալ Էմերիի գլխաւորութեամբ: Տեղափոխութիւնից առաջ շատերը կարծում էին, որ Մխիթարեանին չի յաջողւի փոխարինել Ալեքսիս Սանչեսին, սակայն հայ ֆուտբոլիստը հակառակն ապացուցեց: Մխիթարեանն ունի անհրաժեշտ բոլոր որակները Ունաի Էմերիի դաւանած ֆուտբոլին յարմարւելու եւ մարզչի սխեմաներում առանցքային օղակ դառնալու համար:

 

2. Պիեր-Էմերիկ Օբամեանգ - շաբաթական 200.000 ֆունտ սթերլինգ

Յունւարին 56 միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց համալրելով «Արսենալ»-ի կազմը՝ Օբամեանգը դարձել է 10 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: 29-ամեայ ֆուտբոլիստը պատճառներից մէկն է, որ «զինագործների» երկրպագուները լաւատեսութեամբ են սպասում 2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկին:

 

1. Մեսութ Օզիլ - շաբաթական 350.000 ֆունտ սթերլինգ

Այժմ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստը Մեսութ Օզիլն է: Նախորդ մրցաշրջանում Օզիլը հեռու էր իդէալական մարզավիճակից: Շատ հանդիպումների ժամանակ խաղադաշտում աննկատ մնալով հանդերձ՝ նախորդ մրցաշրջանում Օզիլը խփել է 5 գոլ եւ կատարել 14 գոլային փոխանցում: Տեսնենք՝ ինչպէս կը խաղայ «զինագործների» ամենաբարձր վարձատրութեամբ ֆուտբոլիստը Էմերիի գլխաւորութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։