Հա

Մարզական

25/07/2018

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարւայ լաւագոյն մարզչի կոչման համար պայքարող մասնագէտների անունները

 

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է տարւայ լաւագոյն մարզիչների ընդլայնւած ցանկը:

«alikonline.ir» - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է տարւայ լաւագոյն մարզիչների ընդլայնւած ցանկը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ 11 մարզիչների շարքում են Մասիմիլիանօ Ալեգրին («Իւվենտուս»), Ստանիսլաւ Չերչեսովը (Ռուսաստանի ազգային ընտրանի), Զլատկօ Դալիչը (Խորւաթիայի ազգային թիմ), Դիդիէ Դեշամը (Ֆրանսիայի ազգային թիմ), Պէպ Գւարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Եուրգէն Կլոպը («Լիւերպուլ»), Ռոբերտօ Մարտինէզը (Բելգիայի ազգային թիմ), Դիեգօ Սիմիոնէն (Մադրիդի «Ատլետիկօ»), Գարէթ Սաութգէյթը (Անգլիայի ազգային թիմ), Էռնեստօ Վալւերդէն («Բարսելոնա») եւ Զինեդին Զիդան («Ռէալ»):

Լաւագոյն եռեակը յայտնի կը լինի աւելի ուշ, իսկ պաշտօնական մրցանակաբաշխութիւնը կը կայանայ սեպտեմբերի 24-ին Լոնդոնում:

Նախորդ տարի ՖԻՖԱ-ն տարւայ լաւագոյն մարզչիչ ճանաչեց Զինեդին Զիդանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։