Հա

Մարզական

26/07/2018 - 08:15

Ջահանբախշի ռեկորդային տրանսֆերը

Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի յարձակւող Ալիռեզա Ջահանբախշը կարիերան կը շարունակի անգլիական Պրեմիէր լիգայում:

«alikonline.ir» - Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի յարձակւող Ալիռեզա Ջահանբախշը կարիերան կը շարունակի անգլիական Պրեմիէր լիգայում:

Ջահանբախշը հոլանդական «ԱԶ Ալկմար»-ից տեղափոխւել է անգլիական «Բրայթոն»:

«Բրայթոն»-ը Ջահանբախշի տրասնֆերի համար վճարել է 25 մլն. եւրօ, ինչը ռեկորդային է ոչ միայն անգլիական ակումբի պատմութեան, այլ, նաեւ, իրանական ֆուտբոլի պատմութեան մէջ:

Ջահանբախշը «Բրայթոն»-ի հետ 5 տարւայ պայմանագիր է կնքել:

Քարիմ Բաղերիից, Անդրանիկ Թէյմուրեանից եւ Աշքան Դեժագէից յետոյ, նա իրանցի 4-րդ ֆուտբոլիստն է, որ հանդէսը կը գայ անգլիական ֆուտբոլում:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Ալիռեզա Ջահանբախշը հոլանդական «ԱԶ Ալկմար»-ի կազմում 33 խաղ է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է 21 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ՝ նւաճելով հոլանդական ֆուտբոլի լաւագոյն ռմբարկոյի կոչումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։