Հա

Մարզական

26/07/2018 - 08:00

«Speed Chess Championship». «Արոնեանը վստահ յաղթանակ է տարել Կարուանայի նկատմամբ»

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը յաղթանակ է տարել ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանօ Կարուանայի նկատմամբ «Speed Chess Championship»-ի առաջին տուրում: 

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը յաղթանակ է տարել ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանօ Կարուանայի նկատմամբ «Speed Chess Championship»-ի առաջին տուրում: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Մրցաշարը կազմակերպել է «Chess.com» կայքը, այն անցկացւում է համացանցի միջոցով: 

Արոնեանը վստահ` 20.5-6.5 հաշւով է առաւելութեան հասել Կարուանայի նկատմամբ եւ յաջորդ տուրում կը մրցի Անիշ Գիրի-Շահրիեար Մամեդեարով զոյգի յաղթողի հետ:

Նշենք` մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ, որոնցից 14-ը՝ Լեւոն Արոնեանը, Ֆաբիանօ Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիէ Լագրաւը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիեար Մամեդեարովը, Սերգէյ Կարեակինը, Եան Նեպոմնեաշչին, Վիդիթ Գուջրաթին, Վէյ Եին, Հոու Եիֆանը եւ Դուդա Եան Քշիշտոֆը ընտրւել են կազմակերպիչների կողմից, իսկ 2 շախմատիստ՝ Զաւէն Անդրիասեանը եւ Լենիեր Դոմինգեսը մրցաշարին մասնակցելու իրաւունքը նւաճել են որակաւորման մրցաշարերի արդիւնքում:

«Speed Chess Championship»-ում Զաւէն Անդրիասեանի մրցակիցը կը լինի Վիդիթ Գուջրաթին, մրցախաղը տեղի կունենայ օգոստոսի 30-ին, Երեւանի ժամանակով 20.00-ին:

Մրցաշարն անցկացւում է նոկաուտ համակարգով. պարտւողը դուրս է մնում հետագայ պայքարից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։