Հա

Մարզական

26/07/2018

Գոռ Երիցեանն առաջիկայ մենամարտի մասին. Չեմ տեսնում որեւէ արտառոց բան, որ կարող է ինձ խանգարել

Յուլիսի 28-ին Սոչիում տեղի կունենայ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյ, որի ընթացքում ռինգ դուրս կը գայ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանը: 

«alikonline.ir» - Յուլիսի 28-ին Սոչիում տեղի կունենայ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյ, որի ընթացքում ռինգ դուրս կը գայ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանը: Այս մասին տեղեկացնում է «armsport.am»-ը:

Մեր մարզիկն իր նախորդ 6 մենամարտերում յաղթանակի է հասել նոկաուտով: Այս անգամ մրցակիցն աւելի քան փորձառու է: Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնը ներկայացնող Ալի Ֆունեկան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 50-ից աւելի մենամարտ:

23-ամեայ Գոռ Երիցեանը պատմել է, թէ ինչպէս է ընթանում նախապատրաստութիւնը եւ թէ ինչ սպասելիքներ կան առաջիկայ մենամարտից. 

«Շատ լաւ եմ պատրաստ, Դաւիթ Թորոսեանի հետ շատ լաւ ենք պատրաստւում առաջիկայ մենամարտին:

Շատ կարեւոր մենամարտ է սպասւում, մրցակիցս հարաւաֆրիկացի փորձառու բռնցքամարտիկ է: 50-ից աւել մենամարտ է անցկացրել` աշխարհի ամենաուժեղ բռնցքամարտիկների հետ:

Ճիշտ է տարիքով մեծ է, բայց փորձը եւս մեծ է: Մենք, ամէն դէպքում, շատ լաւ պատրաստ ենք: Գնալու ենք մինչեւ վերջ ու ամէն ինչ անելու ենք, որ մեր ուզածով վերջանայ մենամարտը: Չեմ տեսնում որեւէ արտառոց բան, որը կարող է մեզ խանգարել:

Չեմ մտածում նոկաուտի մասին. ինձ համար կարեւորը յաղթանակի հասնելն է: Իմ մենամարտը լինելու է շոուի վերջին` գլխաւոր մենամարտը: Աջակցութիւն պէտք է միանշանակ, հայերը կողքիս կը լինեն»,- Երիցեանի խօսքերն է փոխանցում «Punch Boxing Armenia»-ի ֆէսյբուքեան էջը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։