Հա

Մարզական

29/07/2018

Մխիթարեանը խօսել է «Արսենալ»-ի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի տարբերութեան մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի աւագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը խօսել է «Արսենալ»-ի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի տարբերութեան մասին:

 

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի աւագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը խօսել է «Արսենալ»-ի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի տարբերութեան մասին:

«Երբ նոր էի եկել «Արսենալ», զգացի թիմի տաքութիւնը: «Զինագործները» յարձակւողական ֆուտբոլ են խաղում: Մոուրինիոյի գլխաւորութեամբ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը այլ ֆուտբոլ է խաղում: Ես չեմ քննադատում, պարզապէս սա դա այլ փիլիսոփայութիւն է: Ինձ «Արսենալ»-ում աւելի է դուր գալիս, քան «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարեանը:

Լոնդոնի «Արսենալ»-ը այս օրեր ուսումնամարզական հաւաք է անցկացնում Սինգապուրում: Թիմի հետ նաեւ Հենրիխ Մխիթարեանը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։