Հա

Մարզական

29/07/2018

Անպարտելի Գոռ Երիցեանի հերթական յաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանը տարաւ հերթական յաղթանակը, բայց ընդհատեց նոկաուտների շարքը: 

«alikonline.ir» - Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցեանը տարաւ հերթական յաղթանակը, բայց ընդհատեց նոկաուտների շարքը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Սոչիում կայացած 8 ռաունդանոց մենամարտում 23-ամեայ Երիցեանը մրցավարների միաձայն որոշմամբ յաղթեց Հարաւային Աֆրիկան ներկայացնող 40-ամեայ Ալի Ֆունեկային, որը մօտ 23 տարի հանդէս է գալիս պրոֆեսիոնալ ռինգում եւ անցկացրեց 52-րդ մենամարտը: Մենամարտն անցկացւեց կիսամիջին քաշային կարգում: Հայ բռնցքամարտիկն աւելի լաւ տեսք ունէր ամբողջ մենամարտի ընթացքում եւ ոչ մի շանս չտւեց փորձառու մրցակցին:

Գոռ Երիցեանը չորրորդ անգամ հանդէս եկաւ 8 ռաունդանոց մենամարտում: Կարիերայի ընթացքում Ալի Ֆունեկան 2 անգամ եղել է աշխարհի չեմպիոնի յաւակնորդ, սակայն 2 դէպքում էլ պարտութիւն է կրել:

Սա հայ բռնքամարտիկի 7-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 6 մենամարտերում նա յաղթել էր նոկաուտով:

Նոյն երեկոյի ընթացքում Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Կարէն Մարգարեանը միաւորներով յաղթեց Իլեա Շչերբակովին, իսկ Աշոտ Պապեանը պարտւեց Իսլամ Եդիսուլտանովին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։