Հա

Մարզական

Կիրակի, 29 Յուլիսի 2018 13:40

Մեկնարկել է «Ընկերակցութեան մարտիկ» միջազգային մրցոյթը

Յուլիսի 28-ին Մոնթէ Մելքոնեանի անւան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցութեան մարտիկ» միջազգային մրցոյթի բացման հանդիսաւոր արարողութիւնը:

«alikonline.ir» - Յուլիսի 28-ին Մոնթէ Մելքոնեանի անւան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցութեան մարտիկ» միջազգային մրցոյթի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական կայքից:

Մասնակիցներին ողջունել եւ յաղթանակներ է մաղթել ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ Գաբրիէլ Բալայեանը:

Միջազգային մրցոյթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսիայի, Իրանի, Յունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի զինւած ուժերի ներկայացուցիչները: Մրցոյթը կանցկացւի Երեւանում, Դիլիջանում եւ Իջեւանում:

Մասնակից պետութիւնների թիմերը ուժերը կը չափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստութեան «Դիպուկահար», գրական-գեղարւեստական եւ պարային-երաժշտական «Տէր եւ Տիկին», ռազմական պատմութեան գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձեւերում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ