Հա

Մարզական

31/07/2018

Ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւն. Տիգրան Մինասեանը յաղթել է թուրք ըմբիշին եւ դուրս եկել եզրափակիչ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի: 

«alikonline.ir» - Հռոմում ընթացող ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը: 

Վստահ ելոյթներ ու յաղթանակներ է տարել մինչեւ 55 կգ քաշային Տիգրան Մինասեանը: 

Կիսաեզրափակչում նա 14:4 հաշւով ուժեղ է գտնւել թուրք Չիհատ Լիմանից: Եզրափակչում Մինասեանը մրցելու է իտալացի Ջովաննի Ֆրենիի հետ: 

Վահէ Պօղոսեանն (77 կգ.) էլ պայքարելու է բրոնզէ մեդալի համար: Կիսաեզրափակչում նա 0:9 հաշւով զիջել է ռուս Եգոր Կադիրովին: 

Այսօր ԵԱ-ում հանդէս են գալու նաեւ Արարատ Մանուչարեանը (60 կգ.), Աշոտ Կիրակոսեանը (67 կգ.), Մալխաս Ամոյեանը (72 կգ.) եւ Էրիկ Էլոյեանը (82 կգ.): 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։