Հա

Մարզական

31/07/2018 - 08:00

Անգլիան պատրաստ է Կատարի փոխարէն ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնութիւն-2022-ը  

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Դեւիդ Տրիսմանը նշել է, որ Կատարը չի կարող ընդունել ֆուտբոլի աշխարհի 2022 թւականի առաջնութեան եզրափակիչ մրցաշարը, եթէ ապացուցւի, որ ընտրութիւնների ժամանակ ՖԻՖԱ-ի կանոնակարգը խախտւել է։ 

«alikonline.ir» - Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Դեւիդ Տրիսմանը նշել է, որ Կատարը չի կարող ընդունել ֆուտբոլի աշխարհի 2022 թւականի առաջնութեան եզրափակիչ մրցաշարը, եթէ ապացուցւի, որ ընտրութիւնների ժամանակ ՖԻՖԱ-ի կանոնակարգը խախտւել է։ Տրիսմանը նաեւ ասել է, որ Անգլիան պատրաստ է ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնութիւն-2022-ը։ Գրում է «news.am»-ը:

«Եթէ ապացուցւի, որ Կատարը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնակարգը, ապա այնտեղ չի կարելի անցկացնել աշխարհի առաջնութիւն։ Այդ դէպքում սխալ կը լինի, եթէ Անգլիայի թեկնածութիւնը չքննարկւի»,- Տրիսմանի խօսքն է փոխանցում «Evening Standard»-ը։

Աւելի վաղ «Times»-ը գրել էր, որ Կատարը դիմել է յատուկ ծառայութիւնների օգնութեանը, որպէսզի ՖԻՖԱ-ն քւէարկի իր օգտին։

Յիշեցնենք, որ աշխարհի առաջնութիւն-2022-ն ընդունելուն յաւակնում էին Աւստրալիան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան ու Հարաւային Կորէան (համատեղ յայտով)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։