Հա

Մարզական

31/07/2018

Իտալիայի առաջնութեան խաղերի տոմսերի գները շարունակում են աճել Ռոնալդուի պատճառով

«Կիեւոյի» ղեկավարութիւնը որոշել է բարձրացնել Թուրինի «Իւվենտուս»-ի դէմ ֆուտբոլի Իտալիայի առաջնութեան առաջին տուրի հանդիպման տոմսերի գները: 

«alikonline.ir» - «Կիեւոյի» ղեկավարութիւնը որոշել է բարձրացնել Թուրինի «Իւվենտուս»-ի դէմ ֆուտբոլի Իտալիայի առաջնութեան առաջին տուրի հանդիպման տոմսերի գները: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Sportmediaset»-ը:

Տոմսերի գները զգալիօրէն աճել է այն բանից յետոյ, երբ յայտնի դարձաւ, որ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռէալ»-ից տեղափոխւել է «Իւվենտուս»:

Ամենաէժան տոմսերի գները 30 դոլարից հասել են 50-ի, իսկ ամենաթանկ տոմսերը՝ 100-ից 150 դոլարի:

Աւելի վաղ լուրեր էին շրջանառւում, որ «Պարմա» - «Իւվենտուս» A Սերիայի երրորդ տուրի խաղի տոմսերը վաճառւում են նորմայից 7 անգամ թանկ:

Յիշեցնենք, որ Ռոնալդուն այս ամռանն իտալական ակումբի հետ կնքել է 4 տարւայ պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եւրոյով: 33-ամեայ պորտուգալացին «Ռէալ»-ում հանդէս եկաւ 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։