Հա

Մարզական

01/08/2018 - 08:00

Լեւոն Արոնեանը ջախջախիչ յաղթանակ տօնեց յաւակնորդ Կարուանայի նկատմամբ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հաւաքականի անդամ, աշխարհի գործող գաւաթակիր Լեւոն Արոնեանը յաղթել է Ֆաբիանու Կարուանային: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Speed Chess Championship» մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն աւարտւեց 20.5 - 6.5 հաշւով:

«alikonline.ir» - Շախմատի Հայաստանի տղամարդկանց հաւաքականի անդամ, աշխարհի գործող գաւաթակիր Լեւոն Արոնեանը յաղթել է Ֆաբիանու Կարուանային: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Speed Chess Championship» մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն աւարտւեց 20.5 - 6.5 հաշւով:

Հանրայայտ «Chess.com» կայքի կողմից անցկացւող «Speed Chess Championship» մրցաշարի 1/8 եզրափակիչում Լեւոն Արոնեանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոնի կոչման յաւակնորդ Ֆաբիանօ Կարուանան: Մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա խաղացին 5 րոպէ + 1 վայրկեան ժամակարգով, 9 պարտիա 3 րոպէ + 1 վայրկեան ժամակարգով եւ 10 պարտիա 1 րոպէ + 1 վայրկեան ժամակարգով: Բոլոր ժամակարգերում Արոնեանի առաւելութիւնը ահռելի էր. 5 +1 ժամակարգում Արոնեանը յաղթեց 6-2 հաշւով, 3+1-ում՝ 6.5 - 2.5 հաշւով, իսկ 1+1-ում՝ 8-2 հաշւով:

Ընդհանուր մրցախաղն աւարտւեց 20.5 - 6.5 հաշւով:

1/4 եզրափակիչում Արոնեանի մրցակիցն է լինելու Գիրի - Մամեդեարով զոյգի յաղթողը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։