Հա

Մարզական

01/08/2018 - 09:30

Տիգրան Մինասեանը՝ Եւրոպայի երիտասարդական չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասեանը նւաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասեանը նւաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան չեմպիոնի կոչումը: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

55 կգ. քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշւով յաղթել է իտալացի Ջիովանի Ֆրենիին եւ նւաճել ոսկէ է մեդալ: Նախօրէին Տիգրան Մինասեանը 2 վստահ յաղթանակ (11:1, 9:0) տանելուց յետոյ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը 33 վայրկեանում 14:4 հաշւով պարտութեան էր մատնել թուրք Ահմետ Լիմանին: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։