Հա

Մարզական

05/08/2018 - 09:10

Արսէն Յարութիւնեանը՝ Եւրոպայի երիտասարդական չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Արսէն Յարութիւնեանը հռչակւեց ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական չեմպիոն: 

«alikonline.ir» - Հայաստանի ներկայացուցիչ Արսէն Յարութիւնեանը հռչակւեց ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական չեմպիոն: Տեղեկացնում է «news.am»-ը:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացւող ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան 57 կգ. քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուկրայինացի Անդրէյ Ջելեպի հետ եւ յաղթեց 11:6 հաշւով:

Արսէն Յարութիւնեանը պայքարը սկսել էր նախօրէին, երբ ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ յաղթանակներից յետոյ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշւով յաղթել էր հունգարացի Ռայմունդ Ֆարկասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։