Հա

Մարզական

06/08/2018 - 08:20

Ոսկէ սերունդը. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն ունեցաւ Եւրոպայի 3 չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հաւաքականը Եւրոպայի առաջնութիւնում ելոյթն աւարտեց 3 ոսկէ եւ 2 բրոնզէ մեդալով՝ հանդէս գալով 8 ըմբիշով: Հայաստանը թիմային հաշւարկում գրաւեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին ու Թուրքիային:

«alikonline.ir» - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հաւաքականը Եւրոպայի առաջնութիւնում ելոյթն աւարտեց 3 ոսկէ եւ 2 բրոնզէ մեդալով՝ հանդէս գալով 8 ըմբիշով: Հայաստանը թիմային հաշւարկում գրաւեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին ու Թուրքիային: Տեղեկացնում է «news.am Sport»-ը:

Եւրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակւեցին Արսէն Յարութիւնեանը (57 կգ.), Վազգէն Թեւանեանը (61 կգ.) եւ Յովհաննէս Մաղաքեանը (125 կգ.), իսկ Գեղամ Գալստեանը (65 կգ.) եւ Արման Անդրէասեանը (70 կգ.) դարձան բրոնզէ մեդալակիրներ:

Բրոնզէ մեդալի համար գօտեմարտեր անցկացրին նաեւ Հրայր Ալիխանեանը (74 կգ.), Արման Աւագեանը (79 կգ.) եւ Մհեր Մարկոսեանը (86 կգ.), որոնք յաջողութեան չհասան:

Յատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հաւաքականի բոլոր՝ 8 ըմբիշները Եւրոպայի առաջնութիւնում անցկացրին մեդալի համար գօտեմարտ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հաւաքականի ավագ մարզիչ Աւետիք Վարդանեանը Եւրոպայի առաջնութիւնից առաջ «news.am Sport»-ի թղթակցի հետ զրոյցում նշել էր, որ վերջին 10-20 տարիներին Հայաստանը չի ունեցել այսպիսի երիտասարդներ:

Յիշեցնենք, որ յունահռոմէական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հաւաքականը Եւրոպայի առաջնութիւնում ելոյթն աւարտել էր 1 ոսկէ եւ 4 բրոնզէ մեդալով՝ թիմային հաշւարկում գրաւելով երրորդ տեղը: Յունահռոմէական ըմբիշներից Եւրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ. քաշային Տիգրան Մինասեանը, իսկ Արարատ Մանուչարեանը (60 կգ.), Մալխաս Ամոյեանը (72 կգ.), Վահէ Պօղոսեանը (77 կգ.) եւ Դաւիթ Յովասափեանը (130 կգ.) արժանացել էին արծաթէ մեդալի:

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենիա Խաչատրեանն անյաջող էր հանդէս եկել 59 կգ. քաշային կարգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։