Հա

Մարզական

06/08/2018

Ադրբեջանցի ըմբիշը չի զսպել արցունքները Վազգէն Թեւանեանի պարգեւատրման ժամանակ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում աւարտւած ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան 61 կգ. քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգէն Թեւանեանին պարտւած ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադան պարգեւատրման արարողութեան ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:

«alikonline.ir» - Իտալիայի մայրաքաղաք Հռոմում աւարտւած ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան 61 կգ. քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգէն Թեւանեանին պարտւած ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադան պարգեւատրման արարողութեան ժամանակ չի կարողացել զսպել արցունքները: Տեղեկացնում է «news.am Sport»-ը:

Եզրափակիչում հայ ըմբիշը ադրբեջանցի մրցակցին յաղթել էր 5:2 հաշւով եւ դարձել Եւրոպայի երիտասարդական չեմպիոն:

Յիշեցնենք, որ նախօրէին Վազգէն Թեւանեանը 2 յաղթանակով (7:1, 12:0) մեկնարկելուց յետոյ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշւով վստահ յաղթանակ էր տարել Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյեանի նկատմամբ: Արման Էլոյեանը պարտութիւն է կրել նաեւ բրոնզէ մեդալի համար գօտեմարտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։