Հա

Մարզական

06/08/2018

«Իւվենտուս»-ը 55 հազար մարզաշապիկ է վաճառել Ռոնալդուի ազգանունով

Թուրինի «Իւվենտուս»-ը ներկայացրել է ակումբային ատրիբուտիկայի վաճառքի հաշւետւութիւնը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: 

«alikonline.ir» - Թուրինի «Իւվենտուս»-ը ներկայացրել է ակումբային ատրիբուտիկայի վաճառքի հաշւետւութիւնը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «Tuttosport»-ը:

Իտալիայի չեմպիոնը վաճառել է նոր մարզաշապիկների առաջին մասն ամբողջութեամբ: Մադրիդի «Ռէալ»-ից տեղափոխւած պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից յետոյ «Իւվենտուս»-ի մարզաշապիկների վաճառքը զգալիօրէն աճել է: Նշւում է, որ յուլիսի 10-ից օգոստոսի 5-ը թուրինեան ակումբը մօտ 55 հազար մարզաշապիկ է վաճառել Ռոնալդուի ազգանունով: Այդ վաճառքներիս ստացւած հասոյթը կազմել է 6.5 միլիոն եւրօ: Նոր մարզաշապիկների վաճառքի երկրորդ փուլը սպասւում է այս տարւայ սեպտեմբերին:

Յիշեցնենք, որ այս ամռանը Իտալիա տեղափոխւած 33-ամեայ պորտուգալացին «Իւվենտուս»-ի հետ կնքել է 4 տարւայ պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եւրոյով: Իտալական ակումբում Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կը կազմի 30 միլիոն եւրօ: Նա «Ռէալ»-ում հանդէս է եկել 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։