Հա

Մարզական

11/08/2018 - 09:50

Դաւիթ Թորոսեան. «Բարդ մենամարտ է լինելու ինչպէս մեզ համար, 2 անգամ աւել նրանց համար»

Բռնցքամարտի Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Դաւիթ Թորոսեանի կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Աւագեանին գօտու հեշտ պաշտպանութիւն չի սպասւում:

«alikonline.ir» - Բռնցքամարտի Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Դաւիթ Թորոսեանի կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Աւագեանին գօտու հեշտ պաշտպանութիւն չի սպասւում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է «Punch Boxing» պրոմոթերական ընկերութիւնը: «Նախապատրաստւում ենք շատ կարեւոր մենամարտի: Արամ Աւագեանը գօտու պաշտպանութեան համար պէտք է մրցի Ռուսաստանի ուժեղագոյն բռնցքամարտիկներից մէկի՝ Եւգենի Սմիռնովի հետ: Բարդ մենամարտ է լինելու ինչպէս մեզ համար, 2 անգամ աւել նրանց համար: Հիմա շեշտը դնում ենք տեխնիկատակտիկական եւ ֆիզիկական պատրաստւածութեան վրայ»: 
Խօսելով մրցակցի մասին՝ Թորոսեանն ասաց. «Սմիռնովը պարտութիւն չի կրել, չնայած դրան, դեռեւս գօտի չի նւաճել: Գօտի նւաճելը հեշտ բան չէ, հիմա ռուս բռնցամարտիկը մօտեցել է գօտու համար մենամարտին, բայց չեմ կարծում որ կը կարողանայ Արամից խլել այն»:

Հայաստանի բռնցքամարտի հաւաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Աւագեանը յաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի սեպտեմբերի 21-ին: Աւագեանի յաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Եւգենի Սմիռնովն է: Վերջինս ռեկորդ է սահմանել այս քաշային կարգում՝ անցկացրած 13 մենամարտերում չի կրել ոչ մի պարտութիւն: Արամ Աւագեանը պաշտպանելու է «WBC International Silver» գօտին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։