Հա

Մարզական

15/08/2018 - 08:00

«CONIFA»-ի միջազգային մրցաշարը կանցկացւի Արցախում

«CONIFA»-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանու ներքոյ անցկացւող «Եւրոպական ֆուտբոլի գաւաթ 2019» մրցաշարը անցկացւելու է Արցախի Հանրապետութիւնում:

«alikonline.ir» - «CONIFA»-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանու ներքոյ անցկացւող «Եւրոպական ֆուտբոլի գաւաթ 2019» մրցաշարը անցկացւելու է Արցախի Հանրապետութիւնում:

Այս մասին ըստ «Արցախպրես»-ի՝ յայտնում է Արցախի ֆուտբոլային լիգայի մամուլի քարտուղարութիւնը:

«Conifa Europe»-ն այդ որոշումը կայացրել է Ֆուտբոլի Եւրոպական ասոցացիաների համաժողովում, որտեղ որոշւել է, որ մրցաշարը անցկացւելու է Արցախում 2019 թւականի յունիս ամսին:

Մրցաշարի անցկացման մանրամասները յայտնի են լինելու շուտով:

Յիշեցնենք, որ ԱՖԼ-ի ղեկավարներ Հրաչ Եագանը եւ Սեւան Ասլանեանը դեռեւս լիգայի մեկնարկից առաջ յայտարարել էին, որ փորձելու են եկող տարի Արցախում «CONIFA»-ի միջազգային մրցաշար անցկացնել:

«CONIFA»-ի ներկայացուցիչներն էլ յուլիսի սկզբին ժամանել էին Արցախի Հանրապետութիւն եւ հանդիպել նախագահ Բակօ Սահակեանի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։