Հա

Մարզական

16/08/2018 - 08:10

ՈՒԵՖԱ-ի սուպերգաւաթ. Ոչինչ՝ առանց Ռոնալդուի. «Ատլետիկօ Մադրիդ»-«Ռէալ Մադրիդ»՝ 4:2

Երէկ՝ ուշ երեկոյեան, Էստոնիայի մայարքաղաք Թալինում տեղի ունեցաւ ՈՒԵՖԱ-ի սուպերգաւաթի հանդիպումը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան, Էստոնիայի մայարքաղաք Թալինում տեղի ունեցաւ ՈՒԵՖԱ-ի սուպերգաւաթի հանդիպումը:

Այն մադրիդեան իւրայատուկ դերբի էր: Խաղադաշտ էին դուրս եկել Չեմպիոնների լիգայի յաղթող «Ռէալ Մադրիդ»-ն ու Եւրոպա լիգայի յաղթող «Ատլետիկօ Մադրիդը»-ը:

Խաղի հաշիւը բացւեց հէնց առաջին րոպէին: «Ռէալ»-ի դարպասը բացեց Դիեգօ Կոստան: 27-րդ րոպէին Քարիմ Բենզեման հաշւում վերականգնեց հաւասարութիւնը՝ 1:1:

Երկրորդ խաղակէսի 63-րդ րոպէին «Ռէալ»-ն առաջ անցաւ հաշւի մէջ։ Նշանակւած 11 մետրանոցն անվրէպ իրացրեց Սերխիօ Ռամոսը։

«Արքայական ակումբ»-ի առաւելութիւնը, սակայն, երկար չտեւեց: 79-րդ րոպէին Դիեգօ Կոստան դարձաւ դուբլի հեղինակ՝ հաւասարեցնելով հաշիւը։ Հանդիպման հիմնական ժամանակում այլեւս գոլեր չգրանցւեցին եւ խաղը տեղափոխւեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում, հանդիպման ընթացքի թելադրողը «Ատլետիկօ Մադրիդ»-ն էր:

98-րդ րոպէին Սաուլը խփեց «Ատլետիկօ»-ի 3-րդ գնդակը, իսկ 104-րդ րոպէին Կոկէն հաշիւը դարձրեց 4:2: Այսպիսով «Ատլետիկօ Մադրիդ»-ը դարձաւ ՈՒԵՖԱ-ի սուպերգաւաթակիր:

Յատկանշական է, որ 2009 թւականից սկսեալ սա եւրոպական ակումբային առաջին եզրափակիչն էր, որը «Ռէալ»-ն անցկացրեց առանց ակումբը լքած Կրիշտիանու Ռոնալդուի:

Ստացւեց այնպէս, որ չկայ Ռոնալդուն, չկայ ոչինի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։