Հա

Մարզական

19/08/2018

Միկին չկարողացաւ փրկել «Արսենալ»-ին

Անգլիայի Պրեմիէր լիգայի երկրորդ տուրի կարեւորոագոյն հանդիպումն անշուշտ լոնդոնեան դերբին էր, «Չելսի»-«Արսենալ» դիմակայութիւնը:

«alikonline.ir» - Անգլիայի Պրեմիէր լիգայի երկրորդ տուրի կարեւորոագոյն հանդիպումն անշուշտ լոնդոնեան դերբին էր, «Չելսի»-«Արսենալ» դիմակայութիւնը:

Հանդիպման 20-րդ րոպէին «Չելսի»-ն Պեդրօ Ռոդրիգէսի եւ Ալւարօ Մորատայի գոլերի շնորհիւ առջեւում էր 2:0 հաշւով:

37-րդ րոպէին, սակայն, Հենրիխ Մխիթարեանը դիպուկ եւ գեղեցիկ հարւածով կրճատեց հաշւի տարբերութիւնը, իսկ 41-րդ րոպէին նրա գոլային փոխանցումից յետոյ Ալեքս Իւոբիին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը:

Երկրորդ խաղակէսում «Արսենալ»-ին չյաջողւեց զարգացնել յաջողութիւնը: Փոխարէնը «Չելսի»-ն Մարկոս Ալոնսոյի 81-րդ րոպէին խփած գոլի շնորհիւ յաղթեց 3:2 հաշւով:

Մխիթարեանն, ի դէպ կարող էր դառնալ հանդիպման հերոսը, եթէ, իհարկէ, առաջին գոլից առաջ անզգուշօրէն չկորցնէր 100 տոկոսանոց գոլային պահը:

Երկրորդ տուրից յետոյ «Զինագործներ»-ին դեռեւս չի յաջողւել միաւոր վաստակել:

Յիշեցնենք, որ առաջին տուրում «Արսենալ»-ը 0:2 հաշւով պարտւել էր «Մանչեսթեր Սիթի»-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։