Հա

Մարզական

19/08/2018

Սեպտեմբերի 22-ին կը կայանայ ՀՖՖ նախագահի ընտրութիւնը

Նախօրէին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ պաշտօնական կայքից տեղեկանում ենք, որ գործադիր մարմնի անդամները քննարկել եւ հաստատել են ՀՖՖ վերակազմաւորման նպատակով նշանակւած արտահերթ ժողովի անցկացման ժամկէտները եւ օրակարգը:

«alikonline.ir» - Նախօրէին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ պաշտօնական կայքից տեղեկանում ենք, որ գործադիր մարմնի անդամները քննարկել եւ հաստատել են ՀՖՖ վերակազմաւորման նպատակով նշանակւած արտահերթ ժողովի անցկացման ժամկէտները եւ օրակարգը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացւելու է սեպտեմբերի 22-ին, սկիզբը: Ժողովի ընթացքում կայանալու են նաեւ ՀՖՖ նախագահի եւ Գործադիր կոմիտէի անդամների ընտրութիւնները:

Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտօնում իր թեկնածութիւնը կառաջադրի Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արթուր Վանեցեանը:

Օրեր առաջ նա լրագրողներին մասնաւորապէս ասել էր. «Ֆուտբոլային բարձրագոյն լիգայի 9 թիմեր միաձայն առաջարկեցին եւ պաշտպանեցին իմ թեկնածութիւնը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կը հրաւիրեն եւ կը յայտարարեն նոր ընտրութիւնների մասին, այդ ժամանակ, կարծում եմ, որ կառաջադրւեմ»։

Յիշեցնենք, որ 2002 թւականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է Ռուբէն Հայրապետեանը։  Նա այդ պաշտօնում վերընտրւել է 2006, 2010 եւ 2015 թւականներին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։