Հա

Մարզական

19/08/2018 - 09:20

100 տարում առաջին ֆուտբոլիստը, որը չլինելով ծնւած Բրազիլիայում՝ կը խաղայ այդ երկրի հաւաքականում

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Անդրէաս Պերէյրան դարձաւ Բրազիլիայի հաւաքականի պատմութեան նախորդ 100 տարում առաջին ֆուտբոլիստը, որը չլինելով ծնւած Բրազիլիայում՝ կը խաղայ այդ երկրի հաւաքականում: 

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Անդրէաս Պերէյրան դարձաւ Բրազիլիայի հաւաքականի պատմութեան նախորդ 100 տարում առաջին ֆուտբոլիստը, որը չլինելով ծնւած Բրազիլիայում՝ կը խաղայ այդ երկրի հաւաքականում: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Sky Sport»-ը:

22-ամեայ ֆուտբոլիստը ծնւել է Բելգիայում, հանդէս է եկել այդ երկրի պատանեկան հաւաքականներում, սակայն 2014 թւականին հրաւէր էր ստացել Բրազիլիայի երիտասարդական հաւաքականից, որի կազմում 2015 թւականին մասնակցել է Նոր Զելանդիայում անցկացւած աշխարհի երիտասարդական առաջնութեանը:

Նախորդ երկու մրցաշրջաններում Պերէյրան վարձակալութեամբ հանդէս է եկել Իսպանիայում՝ «Գրանադա»-ում եւ «Վալենսիա»-ում:

Անգլիայի առաջնութեան մեկնարկային տուրում նա 90 րոպէ խաղաց «Լեսթէր Սիթի»-ի դէմ՝ 2:1:

Բրազիլիայի հաւաքականը սեպտեմբերի 11-ին Վաշինգտոնում կը խաղայ Սալւադորի, սեպտեմբերի 15-ին Նիւ Ջերսիում՝ ԱՄՆ-ի հաւաքականի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։