Հա

Մարզական

19/08/2018 - 11:00

Մեսսին` Լա Լիգայում «Բարսելոնա»-ի 5000-րդ եւ 6000-րդ գոլերի հեղինակ

«Բարսելոնա»-ն վստահ յաղթանակ է տարել «Ալաւես»-ի նկատմամբ իսպանական Պրիմերայի առաջին տուրի խաղում: 

Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում եւ աւարտւել է կապտանռնագոյնների` 3:0 հաշւով յաղթանակով: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ն վստահ յաղթանակ է տարել «Ալաւես»-ի նկատմամբ իսպանական Պրիմերայի առաջին տուրի խաղում: 

Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում եւ աւարտւել է կապտանռնագոյնների` 3:0 հաշւով յաղթանակով: Գրում է «tert.am»-ը: 

64-րդ րոպէին կատալոնացիների առաջատար Լիոնէլ Մեսսին բացել է հաշիւը` տուգանայինից կատարած փայլուն հարւածով: 

Այս գնդակը, «Բարսելոնա»-ի համար 6000-րդն էր Իսպանիայի առաջնութիւններում: Հարկ է նշել, որ կատալոնական ակումբի 5000-րդ գոլը Լա Լիգայում եւս հեղինակել է Մեսսին: 

Արգենտինացին այդ գոլը խփել է 2009 թւականի փետրւարի 1-ին` գրաւելով «Ռասինգ»-ի դարպասը Պրիմերայի 21-րդ տուրում: Այդ խաղում եւս արգենտինացին դուբլ է ձեւակերպել: 

«Բարսելոնա»-ն իսպանական երկրորդ ակումբն է «Ռէալ»-ից յետոյ որին յաջողւել է հասնել Պրիմերայում 6000 գոլի նշակէտին: 

Իսպանիայի առաջնութեան յաջորդ տուրում «Բարսելոնա»-ն օգոստոսի 25-ին հիւրընկալւելիս կը խաղայ «Վալեադոլիդ»-ի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։