Հա

Մարզական

20/08/2018 - 08:20

«Սինքֆիլդի գաւաթ». Կարեակինին յաղթելուց յետոյ Լեւոն Արոնեանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարը, որը «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլն է:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարը, որը «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլն է: Տեղեկացնում է «news.am»-ը:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակներով 69-րդ քայլում յաղթել է ռուսաստանցի Սերգէյ Կարեակինին, իսկ երկրորդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանօ Կարուանայի հետ:

Երկրորդ տուրից յետոյ Արոնեանն ունի 1.5 միաւոր եւ ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովի հետ գլխաւորում է մրցաշարային աղիւսակը:

Այսօր՝ օգոստոսի 20-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կը մրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի հետ:

 

«Սինքֆիլդի գաւաթ», երկրորդ տուր

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնեան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մագնուս Կառլսէն (Նորւեգիա) - Սերգէյ Կարեակին (Ռուսաստան) 0.5-0.5

Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշէ-Լագրաւ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Վեսլի Սօ (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։