Հա

Մարզական

25/08/2018 - 08:30

«Սինքֆիլդի գաւաթ». Լեւոն Արոնեանի 5-րդ անընդմէջ ոչ ոքին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարում հանգստեան օրւանից յետոյ կայացան 6-րդ տուրի պարտիաները: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարում հանգստեան օրւանից յետոյ կայացան 6-րդ տուրի պարտիաները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: 5 ժամից աւելի տեւած պարտիան աւարտւեց 68-րդ քայլում:

Ֆաբիանօ Կարուանան սպիտակներով յաղթեց Սերգէյ Կարեակինին եւ 4 միաւորով դարձաւ միանձնեայ առաջատար:

Լեւոն Արոնեանն ունի 3.5 միաւոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը: Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը յաղթել էր ռուսաստանցի Սերգէյ Կարեակինին, ինչպէս նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանօ Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի, ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի հետ:

Յիշեցնենք, որ «Սինքֆիլդի գաւաթ»-ը «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գաւաթ», 6-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնեան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - Սերգէյ Կարեակին (Ռուսաստան)՝ 1:0

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մագնուս Կառլսէն (Նորւեգիա)՝ 0.5:0.5

Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Վեսլի Սօ (ԱՄՆ) - Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։