Հա

Մարզական

25/08/2018

«Ես հէնց այնպէս չեմ ֆուտբոլ խաղում». Հենրիխ Մխիթարեանը բացայայտել է իր գլխաւոր գաղտնիքը

Լոնդոնեան «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանն ասել է` ինչու է ֆուտբոլ խաղում։ 

«alikonline.ir» - Լոնդոնեան «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանն ասել է` ինչու է ֆուտբոլ խաղում։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

Լոնդոնեան «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը համոզւած է, որ ֆուտբոլային կարիերայի աւարտից յետոյ մարդիկ իր մասին չեն մոռանայ, այլ կը յիշեն իր ձեռքբերումներով։ Այս մասին յայտնի ֆուտբոլիստն ասել է «Արսենալ»-ի պաշտօնական էջում հրապարակւած հարցազրոյցում։

«Ես հէնց այնպէս չեմ խաղում ֆուտբոլ։ Ես խաղում եմ յաղթելու ու տիտղոսներ նւաճելու համար։ Ֆուտբոլային կարիերայի աւատից յետոյ մարդիկ քո ձեռքբերումներով են քեզ յիշում»։

Մարզիկը նշել է, որ հնարաւորին չափ շատ ջանք  է գործադրում իր ակումբի յաղթանակի համար։

Նա նաեւ ընդգծել է, որ ուզում է ցոյց տալ իր թիմին` ինչի է ընդունակ։

Օրերս «Արսենալ»-ի մամուլի ծառայութիւնը տեսանիւթ էր հրապարակել, որում երեւում է` ինչպէս է Հենրիխ Մխիթարեանը գոլ խփում «Չելսի»-ի դարպասին։ Մխիթարեանին մի քանի տեսախցիկով էին նկարահանել։

«Տեխնիկա՝ Հենրիխ Մխիթարեանի կատարմամբ։ Նորից ու նորից  բոլոր անկիւններից դիտէք սա»,- մեկնաբանել էր տեսանիւթը «Արսենալ»-ի մամուլի ծառայութիւնը։

Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Արսենալ»-«Չելսի» խաղի ընթացքում գոլ է խփել ու գոլային փոխանցում արել։ «Արսենալ»-ի կազմում Պրեմիեր լիգայի 13 խաղերի ընթացքում Մխիթարեանը երեք գոլ է խփել ու հինգ գոլային փոխանցում արել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։