Հա

Մարզական

25/08/2018 - 15:40

Հենրիխ Մխիթարեանն առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն Անգլիայի ընթացիկ առաջնութիւնում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով: 

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն Անգլիայի ընթացիկ առաջնութիւնում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայաստանի հաւաքականի 29-ամեայ ֆուտբոլիստն արդէն կատարել է 7 «սուր» փոխանցում: Այդ ցուցանիշով Մխիթարեանն առաջին տեղը կիսում է «Նիւքասլ»-ի անգլիացի կիսապաշտպան Ջոնջօ Շելւիի հետ: 3-7-րդ տեղերը բաժանում են Դաւիդ Սիլւան («Մանչեսթեր Սիթի»), Գիլֆի Սիգուրդսոնը («Էւերտոն»), Խոսէ Հոլեբասը («Վոթֆորդ»), Մոհամեդ Սալահը («Լիւերպուլ») եւ Կրիստիան Էրիկսէնը («Տոտենհեմ»), որոնք կատարել են 6-ական առանցքային փոխանցում, փոխանցում է «premierleague.com»-ը:

Յիշեցնենք, որ այսօր՝ օգոստսոսի 25-ին «Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի երրորդ տուրում կընդունի «Վեստ Հեմ»-ին: Անգլիայի առաջնութեան նախորդ 2 տուրերում «Արսենալ»-ը պարտւել է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին (0:2) ու «Չելսի»-ին (2:3): «Չելսի»-ի դէմ խաղում Հենրիխ Մխիթարեանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր մրցաշարերում հայ կիսապաշտպանը լոնդոնեան ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։