Հա

Մարզական

26/08/2018 - 08:20

«Սինքֆիլդի գաւաթ». Լեւոն Արոնեանը շարունակում է ոչ ոքիների շարքը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում աւարտին մօտեցող «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակ ֆիգուրներով միաւորը կիսեց ամերիկացի Վեսլի Սոյի հետ: Պարտիան աւարտւեց 56-րդ քայլում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում աւարտին մօտեցող «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակ ֆիգուրներով միաւորը կիսեց ամերիկացի Վեսլի Սոյի հետ: Պարտիան աւարտւեց 56-րդ քայլում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Դա հայկական շախմատի առաջատարի 6-րդ անընդմէջ ոչ ոքին էր այս մրցաշարում:

7-րդ տուրի բոլոր պարտիաներն աւարտւեցին ոչ ոքի:

Նախորդ 6 տուրերում Արոնեանը յաղթել է ռուսաստանցի Սերգէյ Կարեակինին, ինչպէս նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանօ Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի, ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Հայ գրոսմայստերն ունի 4 միաւոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնեայ առաջատարը 4.5 միաւոր հաւաքած Ֆաբիանօ Կարուանան է, որն այս տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Մագնուս Կառլսէնի հետ:

Այսօր՝ օգոստոսի 26-ին կայանալիք նախավերջին տուրում Լեւոն Արոնեանը սեւ ֆիգուրներով ուժերը կը չափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ:

Յիշեցնենք, որ «Սինքֆիլդի գաւաթ»-ը «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գաւաթ», 7-րդ տուր

Լեւոն Արոնեան (Հայաստան) - Վեսլի Սօ (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մագնուս Կառլսէն (Նորւեգիա) - Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Սերգէյ Կարեակին (Ռուսաստան) - Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան)` 0.5:0.5

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։