Հա

Մարզական

27/08/2018 - 08:00

«Սինքֆիլդի գաւաթ». Լեւոն Արոնեանը դարձեալ խաղաղ էր տրամադրւած

Լեւոն Արոնեանը 7-րդ անընդմեջ ոչ ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում աւարտին մօտեցող «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարում:

«alikonline.ir» - Լեւոն Արոնեանը 7-րդ անընդմեջ ոչ ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում աւարտին մօտեցող «Սինքֆիլդի գաւաթ» սուպերմրցաշարում: տեղեկացնում է «news.am»-ը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ: Պարտիան աւարտւեց 41-րդ քայլում:

Այս տուրի միւս պարտիաներում եւս յաղթողներ չեղան:

Նախորդ 7 տուրերում Արոնյանը յաղթել է ռուսաստանցի Սերգէյ Կարեակինին, ինչպէս նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանօ Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի, ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի ու ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Վեսլի Սոյի հետ:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերն ունի 4.5 միաւոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնեայ առաջատարը 5 միաւոր հաւաքած Ֆաբիանօ Կարուանան է:

Այսօր՝ օգոստոսի 27-ին կայանալիք վերջին տուրում Արոնեանը սպիտակներով կը խաղայ ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Յիշեցնենք, որ «Սինքֆիլդի գաւաթ»-ը «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գաւաթ», 8-րդ տուր

Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնեան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան) - Մագնուս Կառլսէն (Նորվեգիա)`0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վեսլի Սօ (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգէյ Կարեակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։