Հա

Մարզական

27/08/2018

Մահացել է «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանը

Օգոստոսի 26-ին մահացել է Երեւանի «Արարատ»-ի լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանը:

«alikonline.ir» - Օգոստոսի 26-ին մահացել է Երեւանի «Արարատ»-ի լեգենդար դարպասապահ Ալեոշա Աբրահամեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ալեոշա Աբրահամեանը ծնւել էր 1945 թւականի օգոստոսի 28-ին Գիւմրիում: 1973-ին նա Երեւանի «Արարատ»-ի կազմում դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու գաւաթակիր: ԽՍՀՄ առաջնութիւնում Ալեոշա Աբրահամեանն «Արարատ»-ի կազմում անցկացրել է 276 հանդիպում: Ֆուտբոլիստի կարիերան աւարտելուց յետոյ նա զբաղւում էր մարզչական աշխատանքով:

2013 թ. հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի եւ ձեռք բերած փայլուն նւաճումների համար Ալեոշա Աբրահամեանը պարգեւատրւել էր «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի մեդալով:

Օգոստոսի 28-ին Ալեոշա Աբրահամեանը կը դառնար 73 տարեկան: Նա տեւական ժամանակ բուժւում էր հիւանդութիւնից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։