Print this page
28/08/2018

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Ալ Սաադ»-ի՝ փոթորիկը՝ «Ազադի»-ում

Երէկ՝ օգոստոսի 27-ին մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 27-ին մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը:

Արեւմտեան գօտում առաջինը խաղադաշտ դուրս եկան իրանական «Էսթեղլալ»-ն ու կատարական «Ալ Սաադ»-ը:

Թեհրանի «Ազադի» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակէսն հիմնականում անցաւ հաւասար պայքարում:

Առաջին գոլը գրանցւեց 12-րդ րոպէին, երբ «Ալ Սաադ»-ի պաշտպան Եասիր Աբուբաքր Այսայը պարզ իրավիճակում գրաւեց սեփական դարպասը՝ հաշւում առաջ մղելով «Էսթեղլալ»-ին:

Երկրորդ խաղակէսը, սակայն, անցաւ կատարական թիմի խաղային եւ տարածքային զգալի առաւելութեամբ: Արդիւնքում, ընդամէնը 14 րոպէի ընթացքում, «Ալ Սաադ»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց ոչ միայն հաշւում վերականգնել հաւասարութիւնը, այլ, նաեւ, յաղթանակի նժարը թեքել իրենց կողմը:

«Ալ Սաադ»-ից գոլերի հեղինակ դարձան Աքրամ Աֆիֆը (60-րդ րոպէ) եւ Բաղդադ Բունեջահը (65-րդ րոպէ, 74-րդ րոպէ/11-մետրանոց հարւած/): 1:3՝ եւ կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու «Էսթեղլալ»-ի շանսերը գրեթէ զրոյի հաւասարւեցին:

Այսօր՝ օգոստոսի 28-ին կը կայանայ 1/4-րդ եզրափակիչ փուլի Արեւմտեան գօտու իրանա-կատարական միւս դիմակայութիւնը:

Դոհայում ուժերը կը չափեն «Ալ Դուհայլ»-ն ու «Փերսփոլիս»-ը:

Յարակից լուրեր