Print this page
28/08/2018 - 08:10

Ֆրանսիայում կը բացւի Միշէլ Պլատինիի թանգարանը

Ֆրանսիական Ժէֆ քաղաքում կը ստեղծւի թանգարան՝ նւիրւած ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ մարզիչ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշէլ Պլատինիին։ 

«alikonline.ir» - Ֆրանսիական Ժէֆ քաղաքում կը ստեղծւի թանգարան՝ նւիրւած ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ մարզիչ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշէլ Պլատինիին։ 

Ըստ «panorama.am»-ի՝ «vesti.ru»-ն գրում է, որ քաղաքի բնակչութեան մեծամասնութիւնը աջակցում է քաղաքապետարանի այս  նախաձեռնութիւնը։ Թանգարանը բացւելու է 2020 թւականին։ Այն տեղակայւած կը լինի նախկին դպրոցի տարածքում, որը կրում է Ֆրանսիայի հաւաքականի աւագի անունը։ 

Մ. Պլատինին համարւում է բոլոր ժամանակների լաւագոյն ֆուտբոլիստներից մէկը։ Ըստ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի համարւում է 20-րդ դարի լաւագոյն ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Երեք անգամ արժանացել է «Ոսկէ գնդակ»-ի (1983, 1984, 1985)։

Յարակից լուրեր