Հա

Մարզական

28/08/2018 - 14:20

50-րդ Համահայկական ջահի օրհնութիւն

Այս տարի օգոստոսի 29-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու 50-րդ Համահայկական խաղերի: Խաղերի բացման հանդիսութիւնից առաջ, երէկ՝ երկուշաբթի, օգոստ. 27-ի երեկոյեան բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

Իրանի 50-րդ Համահայկական խաղերի ջահակիր Մարգար Աղաջանեան

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Սրանից 50 տարի առաջ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում հիմքը դրւեց Համահայկական մարզական խաղերի, որը իւրովի խանդավառութիւն է ստեղծում իրանահայ կեանքում, ի մասնաւորի մարզական կեանքում:

Այս տարի օգոստոսի 29-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու 50-րդ Համահայկական խաղերի: Խաղերի բացման հանդիսութիւնից առաջ, երէկ՝ երկուշաբթի, օգոստ. 27-ի երեկոյեան բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

Ջահի օրհնութեան եւ բոցավառման արարողութիւնը կատարւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում, ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ջահը յանձնւեց 50-րդ շրջանի խաղերի ջահակիր, Իրանի‎ ֆուտբոլի հաւաքականի մարզիչ Մարգար Աղաջանեանին:

Ջահի օրհնութեան արարողութիւնը իրականացաւ ներկայութեամբ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի եւ անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ 50-րդ Համահայկական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի անդամների: Ջահի օրհնութեան կրօնական արարողութեան ընթացքում թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ բարի է լոյսը, որովհետեւ կեանքի առաջնորդն է եւ մարդու միտքը պայծառացնում է:

Թեմակալ առաջնորդը Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմակերպւող Համահայկական խաղերի 50-րդ շրջանի մասնակից մարզիկներին խրախուսեց, որ մարզական ոգով եւ խաղերի օրէնքները յարգելով մրցակցեն:

Նշենք, որ ջահը մինչեւ խաղերի բացման օր՝ օգոստ. 29-ի երեկոյեան, բոցավառւած մնալու է Ս. Խաչ մատուռում, բացման հանդիսութեան օրը այն փոխադրւելու է մարզադաշտ եւ մինչեւ փակման հանդիսաւոր արարողութիւնը ջահը մնալու է անմար:

Յարակից լուրեր

  • Իրանահայ 31-րդ Գարնանային խաղերի մեկնարկը տրւեց խաղերի ջահի բոցավառման արարողութեամբ՝ Նոր Ջուղայում
    Իրանահայ 31-րդ Գարնանային խաղերի մեկնարկը տրւեց խաղերի ջահի բոցավառման արարողութեամբ՝ Նոր Ջուղայում

    Ուրբաթ՝ թւականիս մարտի 16-ի երեկոյեան ժամը 4:00-ին, բոցավառւեցին իրանահայ 31-րդ Գարնանային խաղերի խորհրդանշական ջահերը, որի նախաձեռնողն էր Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնը:

  • Սայիդ Թաղաւիի եւ Մարգար Աղաջանեանի մասնակցութեամբ՝  Յեղափոխութեան 40-ամեակը տօնւեց Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում
    Սայիդ Թաղաւիի եւ Մարգար Աղաջանեանի մասնակցութեամբ՝ Յեղափոխութեան 40-ամեակը տօնւեց Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում

    «Բարեբախտաբար լաւ լուրերով ենք դիմաւորում յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը՝ «Րաֆֆի»-ում: Տեղեկացւած եմ կալւածային խնդրի լուծման հնարաւորութեան մասին, ինչը հնարաւոր դարձաւ  իրանահայ պատգամաւորի՝ Խանլարեանի, Թեհրանի նահանգապետարանի, եւ Սպորտի ու երիտասարդութեան հարցերով նախարարութեան համատեղ ջանքերի արդիւնքում»: Ողջունելով ներկայ հասարակութեանը ընդգծեց Սայիդ Թաղաւին՝  Իրանի  Իսլ.  յեղափոխութեան  յաղթանակի  40-ամեակի առիթով «Րաֆֆի» համալիրում կազմակերպւած  տօնական միջոցառմանը:

  • Համահայկական խաղերը դարձաւ 50 տարեկան
    Համահայկական խաղերը դարձաւ 50 տարեկան

    Չորեքշաբթի, օգոստ. 29-ին, բոցավառւեց Իրանի 50-րդ Համահայկական խաղերի ջահը աւելի քան 700 իրանահայ միութիւնների, ինչպէս նաեւ Արցախից ու Ջաւախքից ժամանած ներկայացուցիչների մասնակցութեամբ:

    50-րդ կրակը մարզադաշտ բերւեց Մարգար Աղաջանեանի ձեռամբ, որը Ալէն Բարսեղեանի արձակած նետով հանգրւանեց խաղերը խորհրդանշող ջահի օջախում:

  • Կէսդարեայ ժառանգութիւնը…
    Կէսդարեայ ժառանգութիւնը…

    1964 թ. հոկտ. 8-ի «Ալիք»-ի էջերում կարդում ենք, որ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ «Հ.Մ.Ա.Կ.-ի Համահայկական մրցութիւններ»-ի առաջին շրջանը կայացել է նոյն 1964 թ. հոկտ. 8-25-ին: Մրցութիւններն տեղի են ունեցել Թեհրանի «Ամջադիէ» մարզաւանում (վազք), իսկ մնացեալ խաղերն ընթացել են «Արարատ»-ի մարզակումբում՝ բասկետբոլ, վալիբոլ, բռնցքամարտ, պինգ-պոնգ, մարմնամարզութիւն (ժիմնաստիկա) մարզաճիւղերում:

  • Շուրջ 700 մարզիկների մասնակցութեամբ այսօր բոցավառւելու է 50-րդ Համահայկական խաղերի ջահը
    Շուրջ 700 մարզիկների մասնակցութեամբ այսօր բոցավառւելու է 50-րդ Համահայկական խաղերի ջահը

    Այսօր, չորեքշաբթի, բացումն է կատարւելու Իրանի 50-րդ Համահայկական խաղերի:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։