×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
28/08/2018

«Արարատ»-ի լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալեոշա Աբրահամեանն իրեն այդպէս էլ չներեց

Ալեոշա Աբրահամեանը մանրամասն յիշում էր իր համար միակ` երեւանեան «Արարատ» թիմի կազմում անցկացրած գրեթէ իւրաքանչիւր խաղ։ Յաջողութիւնների մասին յիշում էր մի փոքր ամօթխած, սակայն ձախողումները վերլուծում էր մանրակրկիտ եւ ինքն իր հանդէպ անողոք լինելով։ Այդպիսին էր իսկական պրոֆեսիոնալն ու երկրպագուների սիրելին։

«alikonline.ir» - Ալեոշա Աբրահամեանը մանրամասն յիշում էր իր համար միակ` երեւանեան «Արարատ» թիմի կազմում անցկացրած գրեթէ իւրաքանչիւր խաղ։ Յաջողութիւնների մասին յիշում էր մի փոքր ամօթխած, սակայն ձախողումները վերլուծում էր մանրակրկիտ եւ ինքն իր հանդէպ անողոք լինելով։ Այդպիսին էր իսկական պրոֆեսիոնալն ու երկրպագուների սիրելին։

Դժւար է մարդու մասին անցեալ ժամանակով գրել, սակայն ստիպւած եմ։ Ալեոշա Աբրահամեանը կեանքից հեռացաւ օգոստոսի 26-ին, բայց չէ՞ որ օգոստոսի 28-ին պէտք է տօնէր իր 73-ամեակը։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Աբրահամեանն, իր հասակով եւ երկար ու պինդ մատերով, գուցէ լուրջ յաջողութիւնների հասնէր վոլէյբոլում, սակայն այդ մասին երբեք եւ ոչ ոք չի իմանայ, քանի որ նրան ֆուտբոլում ձգեց դարպասապահի դերը։ Տղաներն այդքան էլ չեն սիրում դարպասապահ լինել, սակայն Ալեոշայի մօտ անմիջապէս դա ստացւեց։ Այդպէս էլ մնաց առաջին համարի դիրքում, ղեկավարելով պաշտպանութիւնը, երբ «Արարատ»-ի ահարկու յարձակւողները իրեց թոյլ էին տալիս մի փոքր շունչ քաշել։

Նա ակումբի կազմը համալրեց առաջին մեդալներից` 1971 թւականի «արծաթ»-ից հինգ տարի առաջ. իսկ դա նշանակում է, որ անցել էր յաղթող թիմի կայացման ողջ ուղին։ Նորայր Դեմիրճեանը, Ալեոշայի անփոխարինելի տեղապահը եւ նոյնպէս անկրկնելի դարպասապահը, երբեք չէր բողոքում` խոստովանելով, որ Աբրահամեանն առաջնորդ է։

Ալեոշա Աբրահամեանը ձեւացնում էր, թէ չի յիշում դէպի դարպաս Կոպէյկինի ուղղած հարւածը, որը կասեցրեց անհաւանական ցատկով. իսկ դա ֆանտաստիկ էր։ «Արարատ»-ի համար յաղթական 1973 թւականին նա խաղաշրջանի երկրորդ դարպասապահն էր ճանաչւել` Մոսկւայի «Դինամօ»-ի խաղացող Վլադիմիր Պիլգոյից յետոյ, չնայած այդ մէկ «սէյւի» համար (իսկ այդ խաղում բազմաթիւ այլ յետ մղած գնդակներ կային) արդարացիօրէն կարելի էր փառքի բոլոր դափնիները Աբրահամեանին տալ։

Երբեմն ասում են, որ Աբրահամեանը, մեծագոյն դարպասապահ չէր, եւ 138 խաղ չէր կարողանայ խաղալ, եթէ չլինէր «Արարատ»-ի ուժեղագոյն պաշտպանութիւնը։ Այս պնդման մւջ, իհարկէ, ճշմարտութեան նշոյլ կայ կապւած պաշտպանութեան հետ։ Սակայն հարցն այն է, որ նոյնիսկ աշխարհի լաւագոյն պաշտպանութիւնն է իրեն անվստահ զգում, եթէ նրա յետեւում յուսալի դարպասապահ չկայ։ Իսկ «մեծագոյն» էր, թէ ոչ` բաւական սուբիեկտիւ կատեգորիա է։

Պաշտպանութեան հրամանատարութիւնը հիանալի էր իրականացնում։ Գիւմրեցու բարբառը, որ, կարծես, յատուկ ստեղծւած է հումորի համար,  Աբրահամեանի կատարմամբ սկզբում սաւառնում էր Հանրապետական, այնուհետեւ «Հրազդան» մարզադաշտում, յաճախ ուրախացնելով հանդիսատեսին, որին հասնում էին նրա հրահանգներն ու յուշումները։

Արդէն չեմպիոն դառնալուց յետոյ` 1970-ականների կէսերին, «Արարատ»-ը խաղաշրջանը գաւաթային խաղով մեկնարկեց, միութեան առաջնութեան ոչ թէ առաջին, այլ երկրորդ լիգայի թիմերից մէկի հետ։ Մարտի սկզբին էր, Երեւանում ձիւնը նոյնիսկ դեռ ամբողջութեամբ չէր հալւել, կոյտերով հաւաքւած էր «Հանրապետական» մարզադաշտի եզրերին. խաղն անցկացւում էր այնտեղ «Հրազդան»-ի գազոնը չփչացնելու համար։

Խաղի արդիւնքն ի սկզբանէ կանխորոշւած էր. կանխատեսումներն արդարացել էին դեռ ընդմիջումից առաջ, իսկ երկրորդ խաղակէսում Աբրահամեանին փոխարինեցին տեղապահով: Ալյեոշան տուգանային հրապարակում սառցակալել էր առաջին 45 րոպէների ընթացքում, քանի որ հակառակորդը, այդպէս էլ ոչ մի անգամ չլքեց խաղադաշտի իր կէսը։ Աբրահամեանը խաղակէսին հանդիսատեսից մէկի հետ սկսեց ձնագնդի խաղալ` հին մարզադաշտի տրիբունաները մօտ էին դաշտին։ Ձնագնդին որոշ ժամանակ անց դադարեցրեց մրցավարը, որը կարճ ժամանակով յայտնւել էր երեւանցիների դարպասների մերձակայքում: Այնուամենայնիւ՝ Ալեոշան հասցրեց մի փոքր տաքանալ։

Փոխարէնը՝ նա իրեն մեղադրում էր գերմանական «Կայզերսլաուտերն»-ի հետ խաղում պարտութիւն կրելու համար, համարելով, որ գնդակներից մէկն իր մեղքով էին բաց թողել։ Աւելի քան 40 տարի Աբրահամեանը չէր կարող մոռանալ այդ խաղը, իրեն չէր արդարացնում, կրկին ու կրկին մտքում վերյիշելով այն։ Ո՞վ գիտէ, որքան դրւագների համար է նա իրեն մեղաւոր զգացել։

Այժմ արդէն ոչ ոք չի իմանայ։ Ալեոշա Աբրահամեանը վերջին տարիներին առողջական խնդիրներ ունէր, ահա ամէն ինչ այսպէս աւարտւեց։ Եւս մէկ լեգենդ հեռացաւ կեանքից:

Նրա օրինակին հետեւում էին եւ բազմիցս նրա անունն էր հնչում լեփ-լեցուն «Հրազդան»-ից։

Այո, «Հրազդան»-ն այն տարիներին յաճախ էր լցւած, բայց չէ՞ որ այն ժամանակ ոչ թէ այսօրւայ նման 50 հազար մարդ էր նա կարող ընդունել, այլ 75 հազար, դեռ այն ժամանակ, երբ երկար նստարաններ էին շարւած, եւ ոչ թէ առանձին աթոռներ։

Յարակից լուրեր