Հա

Մարզական

29/08/2018

Ասիայի Չեմպիոնների լիգա. Ժամադրութիւնը՝ Թեհրանում. «Ալ Դուհայլ»-«Փերսփոլիս»՝ 1:0

Երէկ՝ օգոստոսի 28-ին, տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտու 1/4-րդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 28-ին, տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտու 1/4-րդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը:

Դուհայի «Խալիֆա» ստադիոնում ուժերը չափեցին Կատարի եւ Իրանի գործող չեմպիոններ՝ «Ալ Դուհայլ»-ն ու «Փերսփոլիս»-ը:

Ինչպէս կարել էր ենթադրել, առաջին խաղակէսի սկզբնամասն անցաւ տանտէրերի՝ «Ալ Դուհայլ»-ի ֆուտբոլիստների խաղային եւ տարածքային առաւելութեամբ եւ բուռն գրոհներով, որոնցից մէկն էլ արդիւնաւորւեց հանդիպման 15-րդ րոպէին, երբ Ալմուէզ Ալին օգտւելով այս հանդիպման ընթացքում «Փերսփոլիս»-ի պաշտպանների թոյլ տւած միակ սխալից, գլխի հարւածով դարձաւ գոլի հեղինակ:

Գոլից յետոյ, «Փերսփոլիս»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց աստիճանաբար թօթափել կատարական թիմը ճնշումը եւ շտկել իրավիճակն ու նախաձեռնել գրոհներ:

Հանդիպման երկրորդ կէսն ամբողջովին անցաւ «Փերսփոլիս»-ի բացայայտ առաւելութեամբ: Մայրաքաղաքի «Կարմիրներ»-ը ցուցադրեցին կոմբինացիոն ֆուտբոլ՝ մրցակցի դարպասի վրայ ստեղծելով գոլային մի քանի ռէալ պահեր: Նրանց, սակայն, չյաջողւեց իրենց խաղային առաւելութը նիւթականի վերածել: 1:0՝ եւ այսպիսով այս զոյգի ճակատագիրը կը որոշւի սեպտեմբերի 18-ին, երբ Թեհրանի «Ազադի» մարզադաշտում «Փերսփոլիս»-ը կը հիւրընկալի «Ալ Դուհայլ»-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։