Հա

Մարզական

Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 14:10

Շուրջ 700 մարզիկների մասնակցութեամբ այսօր բոցավառւելու է 50-րդ Համահայկական խաղերի ջահը

Այսօր, չորեքշաբթի, բացումն է կատարւելու Իրանի 50-րդ Համահայկական խաղերի:

«ԱԼԻՔ» - Այսօր, չորեքշաբթի, բացումն է կատարւելու Իրանի 50-րդ Համահայկական խաղերի:

Համահայկական խաղերի հերթական շրջանը կայանալու է աւելի քան 700 մարզիկների մասնակցութեամբ՝ ֆուտբոլ, ֆուտսալ, բասկետբոլ, վոլիբոլ, թեթեւ ատլետ, լող, թենիս, ճատրակ, պինգ-պոնգ, ժայռամագլցում, եւ սպորտային պարերի մարզաձեւերում:

Մարզական խաղերի ոգին խորհրդանշող ջահը օլիմպիական աւան կը տեղափոխւի Իրանի ազգային հաւաքականի մարզիչ՝ Մարգար Աղաջանեանի ձեռամբ: Նա ջահը յանձնելու է Իրանի նետաձգութեան ֆեդերացիայի անդամ՝ Ալէն Բարսեղեանին, ում ուղարկած նետով բոցավառւելու է մարզաւանի ջահը:

Յատկանշական է, որ խաղերին մասնակցութեան յայտ ներկայացրած համայնքիս միութիւնների ու ակումբների կողքին մասնակցելու համար պատրաստակամութիւն են յայտնել նաեւ Հայաստանից ու Վրաստանից, ինչպէս նաեւ մի շարք եւրոպական այլ երկրներից մարզական խմբեր:

50-րդ Համայկական խաղերի մրցոյթների պաշտօնական մեկնարկը տրւելու է օգոստոսի 30-ին: Խաղերը շարունակւելու են 10 օր տեւողութեամբ:

Related items

  • Համահայկական խաղերը դարձաւ 50 տարեկան

    Չորեքշաբթի, օգոստ. 29-ին, բոցավառւեց Իրանի 50-րդ Համահայկական խաղերի ջահը աւելի քան 700 իրանահայ միութիւնների, ինչպէս նաեւ Արցախից ու Ջաւախքից ժամանած ներկայացուցիչների մասնակցութեամբ:

    50-րդ կրակը մարզադաշտ բերւեց Մարգար Աղաջանեանի ձեռամբ, որը Ալէն Բարսեղեանի արձակած նետով հանգրւանեց խաղերը խորհրդանշող ջահի օջախում:

  • Կէսդարեայ ժառանգութիւնը…

    1964 թ. հոկտ. 8-ի «Ալիք»-ի էջերում կարդում ենք, որ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ «Հ.Մ.Ա.Կ.-ի Համահայկական մրցութիւններ»-ի առաջին շրջանը կայացել է նոյն 1964 թ. հոկտ. 8-25-ին: Մրցութիւններն տեղի են ունեցել Թեհրանի «Ամջադիէ» մարզաւանում (վազք), իսկ մնացեալ խաղերն ընթացել են «Արարատ»-ի մարզակումբում՝ բասկետբոլ, վալիբոլ, բռնցքամարտ, պինգ-պոնգ, մարմնամարզութիւն (ժիմնաստիկա) մարզաճիւղերում:

  • 50-րդ Համահայկական ջահի օրհնութիւն

    Այս տարի օգոստոսի 29-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու 50-րդ Համահայկական խաղերի: Խաղերի բացման հանդիսութիւնից առաջ, երէկ՝ երկուշաբթի, օգոստ. 27-ի երեկոյեան բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

  • «Աշխատութիւնն ու վարժութիւնը յաղթանակի գրաւական» դասախօսութիւն՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Կիրակի, 26 օգոստոս 2018-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ, դասախօսութիւն տեղի ունեցաւ, «Աշխատութիւնն ու վարժութիւնը յաղթանակի գրաւական» նիւթով: 

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ