Print this page
29/08/2018 - 14:10

Շուրջ 700 մարզիկների մասնակցութեամբ այսօր բոցավառւելու է 50-րդ Համահայկական խաղերի ջահը

Այսօր, չորեքշաբթի, բացումն է կատարւելու Իրանի 50-րդ Համահայկական խաղերի:

«ԱԼԻՔ» - Այսօր, չորեքշաբթի, բացումն է կատարւելու Իրանի 50-րդ Համահայկական խաղերի:

Համահայկական խաղերի հերթական շրջանը կայանալու է աւելի քան 700 մարզիկների մասնակցութեամբ՝ ֆուտբոլ, ֆուտսալ, բասկետբոլ, վոլիբոլ, թեթեւ ատլետ, լող, թենիս, ճատրակ, պինգ-պոնգ, ժայռամագլցում, եւ սպորտային պարերի մարզաձեւերում:

Մարզական խաղերի ոգին խորհրդանշող ջահը օլիմպիական աւան կը տեղափոխւի Իրանի ազգային հաւաքականի մարզիչ՝ Մարգար Աղաջանեանի ձեռամբ: Նա ջահը յանձնելու է Իրանի նետաձգութեան ֆեդերացիայի անդամ՝ Ալէն Բարսեղեանին, ում ուղարկած նետով բոցավառւելու է մարզաւանի ջահը:

Յատկանշական է, որ խաղերին մասնակցութեան յայտ ներկայացրած համայնքիս միութիւնների ու ակումբների կողքին մասնակցելու համար պատրաստակամութիւն են յայտնել նաեւ Հայաստանից ու Վրաստանից, ինչպէս նաեւ մի շարք եւրոպական այլ երկրներից մարզական խմբեր:

50-րդ Համայկական խաղերի մրցոյթների պաշտօնական մեկնարկը տրւելու է օգոստոսի 30-ին: Խաղերը շարունակւելու են 10 օր տեւողութեամբ:

Յարակից լուրեր