Print this page
29/08/2018 - 09:00

Ներկայացւել է Ազգերի լիգայի գնդակը

Ֆուտբոլի եւրոպական միութիւնը` ՈՒԵՖԱ-ն, հանրութեան դատին է յանձնել Ազգերի լիգայի գնդակը:

«alikonline.ir» - Ֆուտբոլի եւրոպական միութիւնը` ՈՒԵՖԱ-ն, հանրութեան դատին է յանձնել Ազգերի լիգայի գնդակը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Footyheadlines.com» կայքը: Գնդակն արտադրել է գերմանական «Adidas» մարզական ընկերութիւնը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Ազգերի լիգա»-ի 4-րդ խմբում է: Հայաստանի ազգային թիմն ընդգրկւել է 4-րդ խմբում եւ կը մրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի եւ Լիխտենշտէյնի հետ: Ազգային թիմն առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երեւանում՝ մրցելով Լիխտենշտէյնի ընտրանու հետ: 

Ազգերի լիգան ՈՒԵՖԱ-ի հովանու ներքոյ անցկացւող նոր մրցաշար է, որի ընթացքում եւրոպական հաւաքականները բաժանւել են 4 դիւիզիոնի՝ ըստ իրենց վարկանիշների, եւ իւրաքանչիւր դիւիզիոնի յաղթողը նւաճելու է Եւրոպայի 2020 թւականի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Յարակից լուրեր