Print this page
29/08/2018 - 09:10

Ռոնալդուի` «Իւվենտուս»-ի դարպասն ուղարկած գոլը լաւագոյնն է ճանաչւել 2017/18 մրցաշրջանում

ՈՒԵՖԱ-ն իր պաշտօնական կայքում ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լաւագոյն գոլ անւանակարգում անցկացւած քւէարկութեան արդիւնքները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն իր պաշտօնական կայքում ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լաւագոյն գոլ անւանակարգում անցկացւած քւէարկութեան արդիւնքները: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Քւէարկութեան արդիւնքում, որին աւելի քան 346 հազար երկրպագու է մասնակցել, լաւագոյնն է ճանաչւել պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Իւվենտուս»-ի դարպասը, որը նա հեղինակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (3:0)` լինելով «Ռէալ»-ի ֆուտբոլիստ:

Քւէարկութիւնում տարած յաղթանակի առթիւ Ռոնալդուին արդէն հասցրել է շնորհաւորել իր նոր ակումբը` «Իւվենտուս»-ը, ուր ֆուտբոլիստը տեղափոխւել է այս ամառ` 9 տարի Մադրիդի «Ռէալում» անցկացնելուց յետոյ:

«Իւվենտուս»-ի մամուլի քարտուղարութիւնը հրապարակել է այդ գոլի տեսանիւթն ու գրել.

«Շնորհաւորում ենք Կրիշտիանու: Մրցաշրջանի լաւագոյն գոլի մրցանակը քոնն է»:

Յարակից լուրեր