Print this page
01/09/2018 - 08:30

Մխիթարեանը հնարաւոր է` դարձեալ չմեկնի Ադրբեջան. «Արսենալ»-ը եւ ադրբեջանական ակումբը յայտնւել են ԵԼ նոյն խմբում

Հենրիխ Մխիթարեանը հնարաւոր է բաց թողնի Եւրոպայի լիգայի շրջանակում Ադրբեջանում կայանալիք «Ղարաբաղ» եւ «Արսենալ» ակումբների միջեւ ֆուտբոլային հանդիպումը:

«alikonline.ir» - Հենրիխ Մխիթարեանը հնարաւոր է բաց թողնի Եւրոպայի լիգայի շրջանակում Ադրբեջանում կայանալիք «Ղարաբաղ» եւ «Արսենալ» ակումբների միջեւ ֆուտբոլային հանդիպումը:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եւրոպայի լիգայի խաղարկութեան խմբային փուլի վիճակահանութեան արդիւնքում E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մէկը կը լինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:

«Արսենալ»-ի հայաստանցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հնարաւոր է` չմեկնի Ադրբեջան եւ բաց թողնի «Ղարաբաղ»-ի հետ հանդիպումը: Պատճառը` Մխիթարեանի` Ադրբեջանի «սեւ ցուցակում» լինելու հանգամանքն է: Ֆուտբոլիստն այդ ցուցակում յայտնւել էր Արցախ այցելութեան պատճառով:

2015 թւականին Մխիթարեանը բաց էր թողել նաւ ադրբեջանական «Գաբալա»-ի հետ «Բորուսիա Դորտմունդ»-ի հանդիպումը: «Azerisport»-ը գրել էր, որ Մխիթարեանը կարող է ձերբակալւել Ադրբեջանում, եթէ գայ Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եւրոպայի լիգայի խմբային փուլի մրցավէճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարեանի այցելութիւնը»,- գրել էր ադրբեջանական կայքը:

Յարակից լուրեր