Հա

Մարզական

01/09/2018 - 12:00

ՈՒԵՖԱ-ն եւ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարեանի Ադրբեջան մեկնելուն

ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանի մասնակցութիւնը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եւրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանութիւնից յետոյ պարզւեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մէկը լինելու է «Ղարաբաղ»-ը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանի մասնակցութիւնը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եւրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանութիւնից յետոյ պարզւեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մէկը լինելու է «Ղարաբաղ»-ը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային յայտնի «goal.com» հանդէսի լրագրող Քրիս ծ Վոլթինը «Թւիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում է ստանդարտ գործառոյթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներին համապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ եւ մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքոյ անցկացւող մրցաշարին»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խօսնակ Հիքմեթ Հաջիեւը եւս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պէտք է որոշեն «Ղարաբաղ»-ի դէմ իրենց յայտացուցակը: Միայն դրանից յետոյ կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթէ մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կը քննարկենք այն»,- Հիքմեթ Հաջիեւի խօսքերը փոխանցում է «1news.az»-ը:

Յիշեցնենք, որ Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եւրոպայի լիգայի խաղարկութեան խմբային փուլի վիճակահանութեան արդիւնքում՝ E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մէկը կը լինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:

2015 թւականին Մխիթարեանը բաց էր թողել նաեւ ադրբեջանական «Գաբալա»-ի հետ «Բորուսիա Դորտմունդ»-ի հանդիպումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։