Հա

Մարզական

04/09/2018

ՖԻՖԱ. «Դեշամը, Դալիչն ու Զիդանը յաւակնում են տարւայ լաւագոյն մարզիչ կոչմանը»

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն երեք մասնագէտներին, ովքեր յաւակնում են 2018 թւականի լաւագոյն մարզիչ կոչմանը:

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ն ներկայացրել է այն երեք մասնագէտներին, ովքեր յաւակնում են 2018 թւականի լաւագոյն մարզիչ կոչմանը: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Ֆինալիստների եռեակում ընդգրկւել են Ֆրանսիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Դիդիէ Դեշամը, Խորւաթիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Զլատկօ Դալիչն ու «Ռէալ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանը: 

Յիշեցնենք` Դեշամը Ֆրանսիայի հաւաքականի հետ ճանաչւել է աշխարհի 2018 թւականի չեմպիոն, Դալիչն իր թիմի հետ պատմութեան մէջ առաջին անգամ հասել է մինչեւ ԱԱ-2018-ի եզրափակիչ, իսկ Զիդանը մադրիդեան ակումբի հետ ռեկորդային երրորդ տարին անընդմէջ դարձել է Չեմպիոնների լիգայի գաւաթակիր: 

Յաղթողի անունը պարզ կը դառնայ սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կայանալիք «The Best FIFA Football Awards»-ի ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։