Հա

Մարզական

04/09/2018 - 11:10

Մեսսի. «Այսօր ֆուտբոլիստներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի պատւի համար խաղալու ցանկութիւնը»

«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին կարծիք է յայտնել, որ ժամանակակից ֆուտբոլում խաղացողներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի համար խաղալու ցանկութիւնը: 

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին կարծիք է յայտնել, որ ժամանակակից ֆուտբոլում խաղացողներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի համար խաղալու ցանկութիւնը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպէսզի դարձեալ յաղթենք Չեմպիոնների լիգայում: Նախորդ 3 տարիներին մենք անյաջող հանդէս եկանք, իսկ նախորդ մրցաշրջանի մրցաշարը վատագոյնն էր: Մենք ի զօրու ենք յաղթել Չեմպիոնների լիգայում:

Կան ակումբներ, որոնք շատ հարուստ են եւ շեշտը դնում են փողի վրայ: Շատ յաճախ դա անդրադառնում է ժամանակակից խաղացողների մտածողութեան վրայ: Այսօր ֆուտբոլիստներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի պատւի համար խաղալու ցանկութիւնը: Ֆինանսներն աւելի կարեւոր է, քան ակումբի հետ յաջողութեան հասնելը:

Ես ամէն ինչ ունեմ Բարսելոնայում, որտեղ ապրում եմ 13 տարեկանից: Կեանքիս մեծ մասն անցկացրել եմ աշխարհի լաւագոյն ակումբում ու, հնարաւոր է, լաւագոյն քաղաքում: Երեխաներս ծնւել են Կատալոնիայում: Չեմ կարծում, որ ինձ ինչ-որ նոր բան է անհրաժաշտ»,- Մեսսիի խօսքը մէջբերում է «Mundo Deportivo»-ն:

Յիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնութիւնում Մեսսին մասնակցել է 3 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։