Print this page
05/09/2018 - 09:30

Եւրոպացի մարզիչներն առաջարկում են վերացնել մրցակցի խաղադաշտում խփած գոլի առաւելութիւնը

Եւրոպայի առաջատար ֆուտբոլային ակումբների մարզիչները առաջարկել են վերացնել մրցակցի խաղադաշտում խփած գոլի առաւելութիւնը: Այդ մասին յայտնել է ՈՒԵՖԱ-ի գլխաւոր քարտուղար Ջորջօ Մարկէտին Նեոնում տեղի ունեցած հանդիպումից յետոյ: 

«alikonline.ir» - Եւրոպայի առաջատար ֆուտբոլային ակումբների մարզիչները առաջարկել են վերացնել մրցակցի խաղադաշտում խփած գոլի առաւելութիւնը: Այդ մասին յայտնել է ՈՒԵՖԱ-ի գլխաւոր քարտուղար Ջորջօ Մարկէտին Նեոնում տեղի ունեցած հանդիպումից յետոյ: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Մարզիչները կարծում են, որ հիմա այնքան էլ բարդ չէ արտագնայ հանդիպումներում գոլ խփելը: Նրանք առաջարկում են վերանայել այդ կանոնը: ՈՒԵՖԱ-ն կը քննարկի այդ հարցը»,- Մարկէտիի խօսքը մէջբերում է «Reuters»-ը:

Այդ կանոնն ընդունւել է 1965 թւականին: Ոչ ոքի հաշւի դէպքում, յաջորդ փուլ է դուրս գալիս մրցակցի խաղադաշտում աւելի շատ գոլ խփած թիմը:

Յարակից լուրեր