Հա

Մարզական

09/09/2018 - 09:20

Ջուդոյի Եւրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետեան. Ամենայն հաւանականութեամբ ես կը մեկնեմ Բաքու

Ադրբեջանն, ինչպէս յայտնի է, պաշտօնապէս հրաժարւել է ապահովել Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան անվտանգութիւնը սեպտեմբերի 20-27-ին Բաքւում կայանալիք ջուդոի աշխարհի առաջնութիւնում: 

«alikonline.ir» - Ադրբեջանն, ինչպէս յայտնի է, պաշտօնապէս հրաժարւել է ապահովել Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան անվտանգութիւնը սեպտեմբերի 20-27-ին Բաքւում կայանալիք ջուդոի աշխարհի առաջնութիւնում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Բաքւում կայանալիք առաջնութեանը թոյլ չեն տալիս մասնակցել նաեւ 2018 թւականին ջուդոյի Եւրոպայի առաջնութիւնում չեմպիոնի կոչումը նւաճած Ֆերդինանդ Կարապետեանին։ Նա աշխարհի առաջնութեան յաղթողի յաւակնորդների թւում է։

«Tesaket.info»-ի հետ զրոյցում հայ մարզիկն, այդուհանդերձ, նշել է, որ ինքը կարող է մեկնել Բաքու եւ մասնակցել աշխարհի առաջնութեանը.

«Բաքւում չեն ցանկանում երաշխաւորել իմ անվտանգութիւնը, թոյլ չտալով մասնակցել։ Սակայն միջազգային յանձնաժողովը այս հարցն արդէն բարձրացրել է եւ ամենայն հաւանականութեամբ ես կը մեկնեմ Բաքու։ Շուտով պարզ կը լինի»,-ասել է Ֆերդինանդը։

Նշենք, որ ջուդոյի աշխարհի առաջնութիւնը վարկանիշային մրցաշար է Տոկիոյում 2020 թւականին կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։