Print this page
10/09/2018

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը պարտւեց Մակեդոնիային. Մակեդոնիա-Հայաստան՝ 2:0

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը հիւրընկալւելիս 0:2 հաշւով պարտւեց Մակեդոնիային:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը հիւրընկալւելիս 0:2 հաշւով պարտւեց Մակեդոնիային:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիէի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում կայացած հանդիպման գրեթէ ողջ ընթացքում Հայաստանի հաւաքականը ցուցադրեց տխուր եւ անյոյս ֆուտբոլ: Շտապենք նշել, որ մագեդոնացիներն էլ առանձնապէս աչքի չէին ընկնում դիտարժան ֆուտբոլով: Նրանց  ուղղակի յաջողւեց իւրացնել գոլային պահերը:

13-րդ րոպէին Գորան Պանդեւը Հայաստանի հաւաքականի պաշտպան Անդրէ Կալիսիրի հետ պայքարում ընկաւ տուգանային հրապարկում, իսկ գլխաւոր մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրէպ իրացրեց Էզգիան Ալիոսկին:

59-րդ րոպէին գնդակը երկրորդ անգամ յայտնւեց Հայաստանի դարպասում: Մակեդոնիայի հաւաքականի առաւելութիւնը կրկնապատկեց Գորան Պանդեւը: 0:2՝ եւ առաջին տուրում Լիխտենշտէյնի հաւաքականի դէմ տարած 2:1 հաշւով յաղթանակից յետոյ, Հայաստանի ընտրանին կրեց իր առաջին պարտութիւնը:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի առաջին օրւայ բոլոր արդիւնքները.

A դիւիզիոն

Առաջին խումբ

Ֆրանսիա-Հոլանդիա՝ 2:1

B դիւիզիոն

Առաջին խումբ

Ուկրաինա-Սլովակիա՝ 1:0

Չորրորդ խումբ

Դանիա-Ուելս՝ 2:0

C դիւիզիոն

Երրորդ խումբ

Բուլղարիա-Նորւեգիա՝ 1:0

Կիպրոս-Սլովենիա՝ 2:1

D դիւիզիոն

Առաջին խումբ

Վրաստան-Լատւիա՝ 1:0

Չորրորդ խումբ

Մակեդոնիա-Հայաստան՝ 2:0

Լիխտենշտէյն-Ջիբրալթար՝ 2:0

Յարակից լուրեր